Նիդերլանդների խորհրդարանը բանաձև է ընդունել, որով կառավարությանը կոչ է արել դատապարտել Արցախի դեմ պատերազմում Ադրբեջանին խրախուսող Թուրքիայի ռազմատենչ հռետորաբանությունն ու գործողությունները: Բանաձևն ընդունվել է Նիդերլանդների Թագավորության Սոցիալիստական կուսակցության (SP) անդամ Սադեթ Կարաբուլութի նախաձեռնությամբ: