ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կարծիքով, եթե միջազգային հանրությունը ցանկանում է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն ավելի մեծ մասշտաբներ ձեռք չբերի, ապա պետք է վճռականորեն ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը: Այս մասին նա հայտարարել է «Euronews»-ին տված հարցազրույցում:

«Եթե մենք ուզում ենք կանգնեցնել հումանիտար աղետը, եթե մենք ուզում ենք կանգնեցնել այս հակամարտության ավելի մեծ մասշտաբների վերածվելը, միջազգային հանրությունը պետք է վճռականություն ցուցաբերի և ճանաչի Լեռնային Ղարաբաղի անկախությունը»,- ասել է Հայաստանի ղեկավարը:

Մանրամասները` տեսանյութում:

Հարցազրույցն ամբողջությամբ` այստեղ: