Ոստիկանության զորքերն արդեն 30 տարի գործով են հաստատում հայրենյաց հողի պաշտպան լինելու իրենց առաքելությունը։ Հասարակական կարգ պահպանող ոստիկանները հարկ եղած դեպքում նաև զինվորական են՝ հավատարիմ կոչմանն ու երդմանը։

Փորձառու հրամանատարների առաջնորդությամբ ոստիկան-զինվորականները մեր օրերում ևս սրբազան հայրենիքի զինվոր են՝ հերոս նախնիների վճռականությամբ։ Միասին հաղթելու ենք։