Նախօրեին Արցախում զոհված հերոս Ալբերտ Հովհաննիսյանի հայրը իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել, որտեղ խնդրել է ծաղիկների ու ծաղկեպսակների համար նախատեսված գումարը կարող են փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին: Ներկայացնում ենք գրառումն ամբողջությամբ.

Հարգելի՛ հայրենակիցներ,

Ալբերտ Հովհաննիսյանի վերջին հրաժեշտի արարողությունը տեղի կունենա վաղը՝ հոկտեմբերի 9-ին, ժամը 18:00-ից Նոր Նորքի Սուրբ Սարգիս եկեղեցում: Հուղարկավորությունը կկայանա հոկտեմբերի 10-ին, ժամը 15:00-ին Եռաբլուր պանթեոնում:

Իմ և իմ ընտանիքի անունից խնդրում և հորդորում եմ, ովքեր կուզենան հարգանքի տուրք մատուցել Ալբերտի հիշատակին, ծաղիկների ու ծաղկեպսակների համար նախատեսված գումարը կարող են փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին:

Այս պահին այդ գումարն ավելի պետք է մեր Հայրենիքին. վստահաբար այդպես կցանկանար Ալբերտը: