ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մոտ կորոնավիրուսի նկատմամբ հակամարմիններ են հայտնաբերվել, և ներկա պահին նա COVID-19-ի ախտանշաններ չունի: Այս մասին հայտարարել է նախագահի բժիշկը՝ Շոն Քոնլին, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Այսօրվա դրությամբ հետազոտությունը ցույց է տվել, որ նախագահի օրգանիզմում SARS-CoV-2-ի նկատմամբ գրանցված մակարդակի IgG հակամարմինների կան»,- ասվում է հաղորդագրությունում:

Թրամփը հիվանդանոցում է գտնվել երեք օր: Այժմ ամերիկացի առաջնորդը  բուժումը կշարունակի Սպիտակ տանը: