Ցավոք, երեկ տեսանք, որ բողոքարկման գործընթացը ձախողվեց: Այս մասին  ԱԺ ճեպազրույցների ժամանակ նշեց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Վահե Էնֆիաջյանը՝ անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդության մերժմանը:

«Դրսևորումները քաղաքական են, ոչ ավելին: Փաստաբաններն իրավական գնահատականներ և վերլուծություններ արել են», — ասաց նա:

Հիշեցնենք, որ երեկ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու վերաբերյալ միջնորդությունը։ Գագիկ Ծառուկյանը կշարունակի մնալ կալանքի տակ։