Tert.am Life-ն իր ընթերցողներին տեղեկացրել է, որ «Վերջին ուսուցիչը» նախագծից լսարանին հայտնի դերասան Վահագն Սամվելյանը ծանր վիրավորում էր ստացել Արցախում: Նա արհեստական կոմայի մեջ էր, մեզ հետ զրույցում դերասանի ընկերներից մեկը՝ Գրիգոր Խոջայանը, ասաց, որ Վահագնին արհեստական կոմայից արթնացրել են:

«Երկու օր առաջ սկսել են արթնացնել արհեստական կոմայից: Երբ տեսել են, որ օրգանիզմը լավ աշխատում է, արդեն հանգիստ արթնացրել են: Վիճակն օրեցօր բարելավվում է, բայց ժամանակ է պետք` վերականգնվելու համար: Իր մոտ մտնել ոչ ոքի չեն թողնում դեռ, միայն մայրիկն է կարողացել տեսնել Վահագնին»,-ասաց նա:

Հավելենք, որ 21-ամյա Վահագնը ժամկետային զինծառայող է, երկու ամիս է, ինչ զորակոչվել է բանակ:

Նա վիրավորում է ստացել սեպտեմբերի 28-ին: