Երկու անգամ հարվածեցին Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցուն: Ադրբեջանական ահաբեկչական բանակը գործում է լրիվ ԻԳԻԼ-ի ոճով, ֆեյսբուքյան էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը:

«Մեր պայքարը ևս մեկ անգամ պնդում ենք՝ հակաահաբեկչական է, որին պարտավոր է միանալ քաղաքակիրթ աշխարհը», — գրել է նա: