ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Արգիշտի Քյարամյանն ազատվել է զբաղեցրած պաշտոնից:

Այս մասին տեղեկանում ենք ՀՀ նախագահի պաշտոնական կայքից:

Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի, ինչպես նաև «Ազգային անվտանգության մարմինների մասին» օրենքի 4.1-ին հոդվածի 1-ին մասի.
Արգիշտի ՔՅԱՐԱՄՅԱՆԻՆ ազատել Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից: