Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան Իվ Լը Դրիանը հայտարարել է, որ Թուրքիան Ադրբեջանի կողմից ռազմական միջամտություն է ձեռնարկել Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի ռազմական գործողություններում: Այս մասին հայտնում է «Ֆրանս24» հեռուստաալիքը:

Ֆրանսիայի խորհրդարանի Արտաքին հարցերով հանձնաժողովում նախարարը մեղադրել է Թուրքիային այդ միջամտության համար:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ նորություն է այն, որ այնտեղ նկատվում է Թուրքիայի ռազմական ներգրավվածությունը։ Դա սպառնում է հանգեցնել հակամարտության միջազգայնացման»,- նշել է ԱԳ նախարարը: