Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ և լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինի հետ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են երկրների միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի օրակարգի արդիական հարցերը:

Քննարկվել են նաև ԵԱՏՄ շրջանակներում փոխգործակցության հարցերը՝ հաշվի առնելով Երևանում կայանալիք Եվրասիական միջկառավարական խորհրդի առաջիկա նիստի նախապատրաստական աշխատանքները: