Վրաստանի ԱԳՆ եւ ՆԳՆ աշխատակիցներ են ձերբակալվել Ադրբեջանի հետ սահմանի դեմարկացիայի եւ դելիմիտացիայի հարցով հանձնաժողովի աշխատանքի ժամանակ երկրի տարածքի հատվածի անօրինական փոխանցման մասին քրեական գործի շրջանակում: Այս մասին հայտարարել է դատախազ Ջարջի Ցիկլուարին:

«Փորձաքննությունը ցույց է տվել, որ մեղադրյալները սահմանի դելիմիտացիայի ժամանակ ղեկավարվել են 1970-1980թթ. քարտեզներով, ինչը հակասում է մեր երկրի պատմական սահմանին, այդ թվում նաեւ Դավիթ Գարեջային վանական համալիրի նկատմամբ»,-ասել է Ցիկլուարին:

Դատախազության խոսքով՝ երկու երկրների իշխանությունները դեռ 1994թ. պայմանավորվել են քարտեզի համաձայն, որը ստեղծվել է 1938թ., սակայն գործի ֆիգուրանտներն այն միտումնավոր թաքցրել են եւ ղեկավարվել 1970-1980թթ. ստեղծված քարտեզներով: