Վերաքննիչ դատարանը հրապարակում է ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը:

Ինչպես արդեն հայտնել էինք, Գագիկ Ծառուկյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը կիրառելու մասին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի՝ 25․09․2020թ-ի որոշման դեմ Գագիկ Ծառուկյանի պաշտպանական խմբի կողմից սահմանված ժամկետում ներկայացվել էր վերաքննիչ բողոք:

Հիշեցնենք նաև, որ 13 կուսակցություններ գրությամբ դիմել էին ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ առաջարկելով վերանայել «Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանի նկատմամբ կիրառված՝ խափանման միջոց կալանավորման մասին որոշումը:

ՈՒՂԻՂ. Վերաքննիչ դատարանը հրապարակում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը

ՈՒՂԻՂ. Վերաքննիչ դատարանը հրապարակում է Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը

Gepostet von ՓԱՍՏԻՆՖՈ am Mittwoch, 7. Oktober 2020