Ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր, թերևս, ամենածանրակշիռ հայտարարություններից մեկը կարելի է համարել ՌԴ արտաքին հետախուզության ծառայության պետ Ա. Նարիշկինի ահաբեկչական ստորաբաժանումների ներգրավվածության վերաբերյալ զեկույցը, որը հրապարակվեց հոկտեմբերի 6-ին, ի՞նչ է սա նշանակում:

Դիվանագիտական մակարդակներում ընդունված ձևաչափ է ԱԳՆ-ի շուրթերով արտահայտել տվյալ պետության դիրքորոշումը հակամարտությունների վերաբերյալ: Սակայն Նարիշկինի զեկույցը հիմք հանդիսացավ ՌԴ ՕՏՈՒ կողմից դեպի ԼՂ շարժվող ծայրահեղ իսլամիստական խմբավորումների հարված հասցնելու մասին որոշման վերաբերյալ տեղեկատվության տարածմանը: Սա ենթադրում է ՌԴ-ի գործուն մասնակցություն ԼՂ հակամարտությանը առայժմ այլ վայրում՝ Սիրիայում:

2011թ-ից ի վեր ՌԴ-ն ակտիվ ներգրավված է Սիրիայում իրականացվող հակաահաբեկչական գործողություններին: Գաղտնիք չէ, Հարավային Կովկասը ՌԴ-ն ավանդաբար համարում է իր ազդեցության գոտի, և չի կարող հանդուրժել իր սահմաններին այդքան մոտ ահաբեկչական խմբավորումների առկայությունը: Ամենայն հավանականությամբ, շուտով ականատես կլինենք ՌԴ կոնկրետ գործողություններին: Այս հակամարտությունը իր բարձր ռիսկայնությամբ ուղիղ անվտանգային վտանգ է ՌԴ հարավային սահմանների ուղղությամբ:

Համաշխարհային պրակտիկան ցույց է տալիս, որ դիվանագիտական հայտարարությունները պարտադիր են հետագայում ռազմական միջամտության համար: Իսկ Ռուսատանի միջամտության համար բազմաթիվ սցենարներ ու տարբերակներ կան մշակված: