Ուրուգվայի Սենատը միաձայն դատապարտել է Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Թուրքիայի կողմից վարձկանների մասնակցությունը։

Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է Ուրուգվայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Էսթերա Մկրտումյանը:

«Ուրուգվայի Սենատը միաձայն կողմ է քվեարկել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը Թուրքիայի կողմից հավաքագրված վարձկանների մասնակցությանը դատապարտող հայտարարությանը»,- գրել է Մկրտումյանը: