Քոչվորն ինչ գիտի մշակույթն ինչ է, որ մշակույթի տունը պահպանի: ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը իր ֆեյսբուքյան էջում լուսանկարներ է հրապարակել Շուշիի մշակույթի և երիտասարդության կենտրոնից ադրբեջանական հրթիռակոծումից հետո եւ գրել.

«Միևնույնն է #ՍարքելուԵնք

Քոչվորն ինչ գիտի մշակույթն ինչ է, որ մշակույթի տունը պահպանի: Հիմա հասկանալի է, չէ՞, թե ինչ ծրագրեր ունեն Արցախի հետ կապված:

Շուշիի այս շենքում տեղի է ունեցել Արցախի նախագահի երդմնակալության արարողությունը: Այստեղ է տեղի ունենալու նախագահական հաջորդ ընտրություններից հետո Արցախի նախագահի երդմնակալության արարողությունը: Չկասկածե՛ք»: