Շարունակում ենք աշխատանքը միջազգային ԶԼՄ-ների հետ՝ Արցախում ընթացող պատերազմի ու խաղաղ բնակչության դեմ իրականացվող ահաբեկչության մասին փաստերն աշխարհին փոխանցելու համար: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Ադեկվադ» միաբանության անդամ Լիկա Թումանյանը։

«Շարունակում ենք աշխատանքը միջազգային ԶԼՄ-ների հետ՝ Արցախում ընթացող պատերազմի ու խաղաղ բնակչության դեմ իրականացվող ահաբեկչության մասին փաստերն աշխարհին փոխանցելու համար:

Այսօր Associated press գործակալության մեր նոր ժամանած գործընկերներին ուղեկցեցինք քաղաքով, օգնեցինք տեղեկություններ ստանալ իրավիճակի մասին:

Արցախում տասը օր է՝ հրետակոծության տակ օրուգիշեր աշխատում են տասնյակ միջազգային ԶԼՄ-ներ՝ շատ կարեւոր ուղերձներ հասցնելով աշխարհին:

Շնորհակալ ենք սիրելի գործընկերներ»,- գրել է նա։