Լեհաստանը UOKiK հակամենաշնորհային կարգավորիչը «Գազպրոմ»-ին եւ «Հյուսիսային հոսք 2» գազատարի շինարարությանը մասնակցած եւս 5 ընկերության տուգանել է 7,6 մլրդ եւ 61 մլն դոլարով, համապատասխանաբար, հաղորդում է Ինտերֆաքսը:

Կարգավորիչի թվիթթերյան գրառման մեջ ասվում է, որ հրաման է տրվել դադարեցնել պայմանագրերի գործողությունը:

Կարգավորիչը հիշեցնում է, որ 2 տարի առաջ այդ գործով մեղադրանք է առաջադրվել 6 ընկերությունների: Դրանք են՝ ռուսական «Գազպրոմը», ֆրանսիական Engie Energy-ն, գերմանական Uniper-ը, ավստրիական OMV-ը, հոլանդական-բրիտանական Shell-ը եւ գերմանական Wintershall-ը:

Ենթադրվում է, որ պայմանագրերի խզումը թւյլ կտա վերականգնել մրցակցությունը: ԸՆկերությունները 30 օր ունեն պայմանագրերի խզման համար: