Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է իրազեկող տեսանյութ՝ ինչպես ցույց տալ առաջին օգնություն այրվածքների դեպքում:

Հաշվի առնելով, որ ադրբեջանական զինված հարձակումները քաղաքացիական բնակչության նկատմամբ չեն դադարում և առկա վիճակը պահանջում է առաջին բժշկական օգնության ոլորտում նվազագույն գիտելիք ու հմտություն՝ առաջիկայում ևս Պաշտպանի աշխատակազմի բժիշկը կներկայացնի, թե ինչպես ցույց տալ առաջին բուժօգնություն տարբեր իրավիճակներում: