«Այս ռազմական հակամարտության առաջին օրից Եվրախորհրդարանը երկու կողմին էլ հորդորել է հրադադար հաստատել: Մենք երկու կողմերի համար ընդունելի սկզբունքների հիման վրա հավասարակշռված մոտեցման կոչ ենք արել»,- Եվրախորհրդարանում այսօր մեկնարկած քննարկման ժամանակ ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր Զելյանա Զովկոն՝ անդրադառնալով Արցախում արդեն 11 օր շարունակ ծավալվող պատերազմական գործողություններին:

Պատգամավորն իր ելույթում շեշտեց խաղաղ բնակչության մեջ  զոհերի հարցը, ասաց, թե անգնահատելի է քաղաքացիների կյանքը, ու, որ շարունակվող կռիվները ոչնչի չեն բերում, միայն դժվարանում է տարածաշրջանում կայունություն ստեղծելը:

«Ոչ մի երկիր չպետք է կրակի վրա յուղ լցնի՝ մատակարարելով վարձկանների, զենքեր, կամ ելույթներով: Ոչ մի կայսրություն չպետք է կառուցվի 21-րդ դարում՝ անկախ խելահեղ երազներից: Իմ մեսիջն ուղղված է նրանց՝ հատկապես պարոն Էրդողանին, որ յուղ են լցնում կրակի վրա, ու ես խնդրում եմ նրանց՝ կանգ առնել:

Խորվաթ պատգամավորը վստահեցրեց, որ ԵՄ-ն պատրաստ է օգնել, միջնորդել ու աջակցել Մինսկի խմբին:

«ԵՄ-ն վարձկաններ չի ուղարկում: ԵՄ-ն մարդկանց կյանքերի համար արժեքներ է ուղարկում»,- ելույթը եզրափակեց Զելյանա Զովկոն: