Թուրքիայի ռադիո եւ հեռուստաընկերությունների բարձրագույն խորհուրդը որոշել է թուրքական Halk TV հեռուստաընկերությանը տուգանել։

Թուրքական BırGun–ի փոխանցմամբ՝  HalkTV–ի դեմ տուգանքի որոշման մեջ նշվել է, որ հեռուստաընկերության եթերով նվաստացրել ու վիրավորել են Ադրբեջանը եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին։

Նշենք, որ խոսքը վերաբերում է օրեր առաջ Halk TV—ի եթերում թուրք հայտնի լրագորղ Լեւենթ Գյուլթեքինի ելույթին, որի ընթացքում  նա հայտարարել էր, թե Ադրբեջանը պետություն չէ, այն ցեղախումբ է, որտեղ չկան օրենք ու ժողովրդավարություն։ Նա շեշտել է, որ Ադրբեջանում չեն կարողացել 30 տարում պետություն ստեղծել, այլ պարզապես ղեկավարները փողի մեջ լողալով կառավարել են։