Եվրամիությունը կողմ է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններին առանց նախապայմանների:

Ինչպես տեղեկացնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ այս մասին Եվրախորհրդարանի անդամների առջև ասել է ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոսեպ Բորելը:

«Սրանք 1993-1994 թթ. ի վեր ամենամեծ բախումներն են: Մենք վերջին օրերին շատ ակտիվ ենք այս ոլորտում: Ես հնարավորություն ունեցա զրուցելու Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հետ, նրանց կոչ արեցի դադարեցնել ռազմական գործողությունները և վերադառնալ բանակցությունների սեղան: Մեր դիրքորոշումը պարզ է. մենք կարծում ենք, որ մարտերը պետք է դադարեցվեն, և կողմերը պետք է վերսկսեն բանակցությունները՝ առանց որևէ նախապայմանի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո»,- ասել է Բորելը:

Նա հավելել է նաև, որ այս հակամարտությունը չի կարող ունենալ ռազմական լուծում: