Որևէ մեկը չի կասկածում, որ Գ. Ծառուկանը իր կապերով տասնապատիկ անգամ ավելին կարող էր անել այս օրերին, եթե գտնվեր ազատության մեջ, այս համատեքստում է , որ այս օրերին մենք բազմաթիվ անգամ կարևորել ենք միասնականության դերը, սակայն, ցավոք սրտի, մեր հույսերը, կապված դատական ատյանների արդարացիության հետ, հօդս ցնդեցին. լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ պատգամավոր Իվետա Տոնոյանը:

Նշենք, որքիչ  առաջ Վերաքննիչ քրեական դատարանը մերժեց փաստաբանների բողոքը, Գ Ծառուկյանին կալանքից ազատելու վերաբերյալ:

«Եվս մեկ անգամ ցավալիորեն առիթ ունեցանք համոզվելու, որ բացառապես իրավական որևէ հենք չունեցող քրեական գործի շրջանակներում կոնկրետ քաղաքական ենթատեքստ պարունակող գործընթացներ են տեղի ունենում՝ Գագիկ Ծառուկյանի հետ կապված: Եվս մեկ անգամ վերահաստատում եմ, որ Գ. Ծառուկյանին մեղսագրվող արարքի դեպքում պատժատեսակ է նախատեսվում և կալանավորումը, որպես վերջնական ուլտիմատումային պատժամիջոց քաղաքակիրթ  աշխարհը դեմ է արտահայտվում, կալանավորումը վերջին գործընթացն է, որը պետք է տեղի ունենա:Այսօր դատարանը հնարավորություն ուներ ապացուցելու, որ առաջնորդվում է  բացառապես իրավական գործիքակազմով և տրվեր արդարացի դատավճիռ»,- նշեց պատգամավորը:

Իվետա Տոնոյանը նշեց, որ եթե  Ծառուկյանը լիներ ազատության մեջ, իր ունեցած հնարավորություններով կարող էր լինել Արցախի կողքին և միջազգային կապերի միջոցով,  միջազգային հանրությանը հարցին հնչեղություն տար:

Նա նշեց, որ Ծառուկյանը, անազատության մեջ լինելով, փաստաբանների միջոցով հորդորել է պատգամավորներին օգտագործել միջազգային պատվիրակաություններում ունեցած  կապերը. «Մեր պատգամավորներից շատերը գտնվել են առաջնագծում, այսօր էլ մեր պատգամավորներից Հրանտ Մադաթյանը գտնվում է առաջնագծում»:

Իվետա Տոնոյանը նշեց՝ ռազմական դրություն հայտարարվելու հենց առաջին օրը Գագիկ Ծառուկյանի որդին՝ Նվեր Ծառուկյանը հայտարարել է, որ պաշտպանության բանակին մեքենաների նվիրատվութուն է իրականացրել, խոսքը հատուկ  սարքավորումներով ապահովված բեռնատար մեքենաների մասին է, իսկ «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամները հայտարարել են, որ մեկ ամսվա ամբողջ աշխատավարձը տրամադրելու են «Հայաստան համահայկական հիմնադրամին»: