Գրեթե բան չմնաց. Ասկյար-ահաբեկիչներն անօդաչուներից ավելի արագ են փախչում։ Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։

Ավելի վաղ նա գրե էր. «Ադրբեջանի թիվ մեկ ահաբեկիչը լավ կաներ օր առաջ լքեր Բաքուն, քանի դեռ չի արժանացել իր ժողովրդի դատ ու դատաստանին»։

Իսկ ՀՀ ՊՆ խոսնակն էլ նշել էր, որ հայկական կողմը ոչնչացրել է 3 բրիգադ. «Առավոտյան 06:30-ին հերթական հրթիռահրետանային հարվածից հետո, մարտադաշտում թողնելով ևս 60 զոհ, ինչպես նաև 22 միավոր խոցված, մի քանի տասնյակ սարքին տեխնիկա, հակառակորդի գերհագեցած երեք բրիգադների մնացորդները խուճապահար դիմել են փախուստի»։

Նշենք, որ Արցախի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում են ադրբեջանական ոչնչացված նավթամթերքի բազան և Ջաբրայիլից փախուստի դիմող ստորաբաժանումները։