Արցախում  ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի մարտական առաջադրանքը կատարելիս զոհվել է ՀՅԴ «Կամավորական Շարժում» ՀԿ անդամ, 47–ամյա Մհեր Հարությունյանը (Հրազդանցի Ճուտ)։ Վերջինս ակտիվ մասնակցություն է ունեցել Արցախյան ազատամարտին։ Հրազդանցի Մհեր Հարությունյանը 16 տարեկան էր, երբ սկսվել է Արցախյան շարժումը, նա ռազմաճակատ մեկնած ընկերներից ամենափոքրն էր, դրա համար էլ ստացել է Ճուտ մականունը։ Մհեր Հարությունյանը մասնակցել է Գետաշենի, Շահումյանի պաշտպանությանը և այլ ինքնապաշտպանական մարտերի։

Ավելի վաղ ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը տեղեկացրել էր, որ երեկ՝ հոկտեմբերի 6–ին,  ժամը 14:00-ի սահմաններում «Կամավորական շարժում» ՀԿ ջոկատի ակտիվ մասնակցությամբ, հյուսիսային ուղղությամբ կազմակերպվել է հակագրոհ և հետ է վերադարձվել Վարանգաթաղ (Լուլասազ) կոչվող բարձունքը: