Հայկական շախմատի առաջատար Լևոն Արոնյանը շարունակում է պայքարը Norway Chess մրցաշարում: Առցանց մրցաշարի երկրորդ տուրում Արոնյանի մրցակիցը Նորվեգիայից Տարի Արյանն էր: Հայ գրոսմայստերը դասական պարտիայի 48-րդ քայլին ստիպեց մրցակցին անձնատուր լինել: Հաջորդիվ Արոնյանի մրցակիցը լեհ Յան Կշիշտոֆ Դուդանն է:

Մրցաշարի առաջին տուրում Արոնյանը զիջել էր աշխարհի գործող չեմպիոն Մագնուս Կալրսենին: