Աշոտ Անդրեասյանը ֆեյսբուքյան էջում գրել է․

Կրկնում եմ, ես ընդունում եմ, որ պատերազմի ժամանակ անկախ ամեն ինչից պետք է լինի ՔԱՂԱՔԱԿԱՆ ՀԱՄԱԽՄԲՎԱԾՈՒԹՅՈՒՆ։
Բայց սեփական աթոռը վեր դասել սահմանին կռվող զինվորի կյանքից և ՇԱՐՈՒՆԱԿԵԼ ՆԵՐՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆ ՎԱԽԿՈՏ ՊԱՅՔԱՐԸ,նշանակում է լինել ազգի դավաճան։
Փաստորեն ոմանց համար այսօր էլ առաջնահերթություն է սեփական ՌԵՅՏԻՆԳԸ։
Այն, որ Գագիկ Ծառուկյանի շուրջ բոլոր քրեական գործերն ունեն ոչ թե իրավական այլ քաղաքական նկատառումներ, դա ՓԱՍՏ Է։
Այն, որ որոշ մարդկանց կեղտոտ, լկտի, բերանբաց սելֆիների և ֆեյքային վարքը դեռևս շարունակում է պահպանվել, դա ԱՆԺԽՏԵԼԻ ՓԱՍՏ Է։
ԱՍՏԾՈ ԿԱՄՈՔ ԿԵՐՏԵՆՔ ՄԵՐ ՍՈՒՐԲ ՀԱՂԹԱՆԱԿԸ, ՈՐԻՑ ՀԵՏՈ ԲՈԼՈՐԻ ՀԱՄԱՐ ԿԿԱՏԱՐԵՄ ՄԵԾ ԲԱՑԱՀԱՅՏՈՒՄՆԵՐ։ Ես դեռևս սպասում եմ, որ ժողովուրդն ինքն անի բոլոր հետևությունները… սպասեք նոր սենսացիաների…