Ուժեղանում է տարբեր երկրների վճռականությունը անմիջական հարվածներ հասցնելու ահաբեկիչներին։ Այն փաստը, որ ՌԴ հետախուզությունը հրապարակել է պաշտոնական տեղեկություններ, որտեղ նշվում է ահաբեկիչների՝ Ռուսաստան ներթափանցման մեծ վտանգը, և որ նրանք պատրաստվում են հարվածել Սիրիայում ահաբեկիչների հենակետերին, արդեն ցույց է տալիս, որ միջազգային հանրության քայլերը նոր որակ են ստանում։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ԱՀ նախագահի խորհրդական Դավիթ Բաբայանը։