Ադրբեջանի և Ռուսաստանի նախագահներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը չորեքշաբթի հեռախոսազրույցի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շփման գծում առկա իրավիճակը.

Ադրբեջանի նախագահը շնորհավորել է Ռուսաստանի նախագահին ծննդյան օրվա առթիվ:

«Հեռախոսազրույցի ընթացքում պետությունների ղեկավարները քննարկել են հայ-ադրբեջանական ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված իրավիճակը: Նախագահ Իլհամ Ալիևը և նախագահ Վլադիմիր Պուտինը մտքեր են փոխանակել ադրբեջանա-ռուսական հարաբերությունների հեռանկարների վերաբերյալ», — ասված է հաղորդագրության մեջ: