ՀՀ ԱԺ-ն երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց «Բնապահպանական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից  օրենսդրական փաթեթով: Օրենքի նախագծի ընդունմամբ ընդլայնվեցին Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի լիազորությունները:

Ներկայացված օրինագծով ուժեղացվեց տեսչական մարմնի կասեցումների ինստիտուտը, որի միջոցով տեսչական մարմինը հնարավորութուն է ունենալու մարդու կյանքին, առողջությանը, շրջակա միջավայրին սպառնացող վտանգների դեպքում տեղում, անհապաղ կասեցնել տնտեսավարող սուբյեկտի գործունեությունը՝ օրենքով սահմանված 10 դեպքերով: