Երեքշաբթի Քուվեյթի նախարարների կաբինետը հրաժարական է տվել: Այս մասին հայտնում է Asharq Al-Awsat համաարաբական թերթի էլեկտրոնային տարբերակը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Քուվեյթի էմիրի պաշտոնաթողության կապակցությամբ շեյխ Նավաֆ ալ-Ահմեդ ալ-Զաբեր ալ-Սաբահը «համոզմունք է հայտնել, որ կառավարությունը կշարունակի կատարել իր գործառույթները մինչ նոր կաբինետի ձեւավորումը»:

Կառավարության հրաժարականը հաջորդեց պետության նախկին ղեկավար շեյխ Սաբահ ալ-Ահմեդ ալ-Զաբեր ալ-Սաբահի մահվանից մեկ շաբաթ անց, ով մահացավ սեպտեմբերի 29-ին Միացյալ Նահանգներում, որտեղ հուլիսից բուժում էր անցնում: