Ռուսաստանահայ գործարար, «Տաշիր» ընկերությունների խմբի ղեկավար Սամվել Կարապետյանը բավական կարեւոր օգնություն է հատկացրել Արցախի Պաշտպանության բանակին։ Այս մասին 24news.am-ին հայտնել են բանակին մոտ կանգնած կայքի աղբյուրները՝ չհստակեցնելով օգնության տեսակը։

«Ռազմական գաղտնիք է, միայն կարող ենք ասել, որ այդ օգնությունն արդեն կիրառվում է ըստ անհրաժեշտության եւ նպատակին է հասնում», — ասել է կայքի աղբյուրը։

Ի դեպ, կայքի տեղեկությունների համաձայն բացի Կարապետյանից ռուսաստանահայ բազմաթիվ այլ խոշոր գործարարներ սկսել են սեփական նախաձեռնությամբ հատկացումներ անել մարտնչող զորքերին։