Ռուսաստանի վարչապետը դեռ չի այցելել Հայաստան: Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 6-ին, Միասնական տեղեկատվկան հարթակում ճեպազրույցի ժամանակ նշեց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:

Նրա տեղեկացրեց, որ հոկտեմբերի 8-9-ին ԵԱՏՄ միջկառավարական հանձնաժողովի հանդիպում է տեղի ունենալու Երեւանում, որը վաղուց է պլանավորված եղել:

Արսեն Թորոսյանի խոսքով, Միշուստինը Հայաստան կգա հոկտեմբերի 8-ին երեկոյան, իսկ պաշտոնական մասը կսկսվի հոկտեմբերի 9-ի առավոտյան:«Մենք ինքներս էլ ունենք հանդիպումներ եւ օրակարգային հարցեր, հետեւաբար հանդիպումից հետո ճիշտ կլինի հարցերն ուղղել վարչապետի աշխատակազմին»,-հավելեց նա: