Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն հոկտեմբերի 6-ին մեկնելու է Ադրբեջան։ Այս մասին տեղեկանում ենք Թուրքիայի ԱԳՆ կայքից։ Հաղորդագրությունում նշվում է, որ Չավուշօղլուն հանդիպելու է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և Ադրեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ, քննարկելու են Լեռնային Ղարաբաղում ստեղված իրավիճակը, ինչպես նաև այլ տարածաշրջանային ու միջազգային զարգացումներ։