«Հրապարակ» թերթը գրում է. «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» հիվանդանոցը, ըստ նախնական պլանի, հոկտեմբերի 1-ից պետք է վերապրոֆիլավորվեր եւ երկրում պատերազմական իրավիճակով պայմանավորված՝ դառնար ռազմական հոսպիտալ։

Ինչպես հայտնի է, արդեն մի քանի ամիս է՝ այստեղ միայն քովիդով հիվանդներ են բուժվում։ Սակայն այս օրերին, մինչ բոլորի ուշադրությունը մեր սահմաններին է ուղղված, երկրում կորոնավիրուսի նոր ալիք է բռնկվել, ու սրանով պայմանավորված՝ նախկին մտադրությունը հետողորմյա է արվել։ Ավելին՝ Արցախից Հայաստան տեղափոխվածների մեջ էլ կորոնավիրուսով բազմաթիվ վարակվածներ կան, որոնց տեղավորել են «Լուսավորիչ»-ում։

Եթե մոտ մեկ ամիս առաջ վարակվածների թիվը 200-250 էր, ապա վերջին օրերին կրկնակի, եռակի աճել է։ Հիվանդանոցի մամուլի բաժնից հաստատեցին, որ Արցախից եկած քովիդով հիվանդներ ունեն։ Թե քանիսը, չմանրամասնեցին»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում