Հակառակորդը ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանի անունով կեղծ օգտահաշիվներ է ստեղծում սոցցանցերում, մասնավորապես` Թվիթեր, Ինստագրամ և ՏիկՏոկ հարթակներում:

ՊՆ մամուլի խոսնակը Ֆեյսբուքի իր էջում դիմել է հետևորդներին և զգուշացրել, որ ինքը գրանցված չէ Ինստագրամում և ՏիկՏոկում:

«Հետևորդներ ջան, ես Instagram և TikTok հարթակներում էջեր չունեմ»,- գրել է Ստեփանյանը:

Ավելի վաղ էլ նա զգուշացրել էր Թվիթերում հակառակորդի կողմից բացված իր անունով էջի մասին: