Ռուսաստանի արտաքին հետախուզական ծառայության (ՌԱՀԾ) տնօրեն Սերգեյ Նարիշկինը հայտարարել է, որ ահաբեկչական կազմակերպությունների զինյալները շարժվում են դեպի Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի: «ՌԱՀԾ-ի ունեցած տեղեկատվության համաձայն, ակտիվորեն, դեպի հակամարտության գոտի են շարժվում Մերձավոր Արևելքում կռվող միջազգային ահաբեկչական կազմակերպությունների վարձկանները»,- մեջբերում է Նարիշկինի խոսքերը ՏԱՍՍ-ը:

Ըստ նրա` խոսքը հարյուրավոր և նույնիսկ հազարավոր զինյալների մասին է, որոնք հույս ունեն փող աշխատել տարածաշրջանային հակամարտության գոտում: