Հայաստանում հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11:00-ի դրությամբ նոր կորոնավիրուսով վարակվելու 406 նոր դեպք է գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 53083 դեպքի: Այս մասին հայտնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնը:

Ընդհանուր թեստերի թիվը կազմում է 309945, վերջին մեկ օրում` 1926 նոր թեստավորում:

Փաստացի այս պահին բուժվում է 6859 պացիենտ, վերջին մեկ օրում ավելացել է 178-ով:

Վերջին տվյալներով ապաքինվել է 44932 անձ` վերջին մեկ օրում 222 անձ:

Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահացել է 6 քաղաքացի, մահացածների թիվը 990 է: