Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը ներկայացրել է բժիշկներին, ովքեր մեկնել են Արցախ՝ օգնելու վիրավորներին։

«Հաղթելու ենք՝ առողջ ու ուժեղ․․․ Չկասկածեք՝ այլընտրանք չունենք
Եվ այսպես, Արմեն Բդոյանը՝ մեր Սպիտակ Բանակի ներկայացուցիչներից, Բժիշկը մեր Հերոս Տղերքի կողքին է՝ հենց Արցախում․․․ Բդոյանը վիրահատում է, ուժեղացնում ու առողջացնում է մեր Տղերքին․․․»։

«Հայոց Սպիտակ Բանակի «Իսկանդեր»-ներից մեկն առաջին իսկ օրվանից աշխատում է առաջնագծում, մեր Անատոլի Գնունին աներևակայելի սխրանքներ է գործում ․․․
Հաղթելու ենք՝ առողջ ու ուժեղ»։

«Սպիտակ Բանակի «Սմերչ» ը՝ մեր Խանոյան Արմենն անպարտելի է․․․ Հաղթելու ենք՝ ասում է առաջնագծում պայքարող ԲԺիշկ Խանոյանը՝ ես հավատում եմ Բժշկին»։

«Հաղթելու ենք՝ առաջնագծի մեր Սպիտակ Բանակի բժիշկ Սեինյանն է ասում․․․ Բժշկի սխրանքների մասին պատմությունները՝ անթիվ են ու անհամար․․․»։

«Հայոց Սպիտակ Բանակի առաջնամարտիկներից է բժիշկ Հայկ Հովհաննիսյանը․․․ Հայկ ջան, արագ հաղթեք ու հետ եկեք՝ սպասում ենք »։

«Սպիտակ Բանակի «Լոռա» հրթիռը՝ Բժիշկ Տարոն Տոնոյանն է․․․
Բժիշկն առաջնագծի վիրահատարաններում է հենց առաջին իսկ օրվանից․․․ Թշնամու ահ ու սարսափն է մեր վիրաբույժ Տարոն Տոնոյանը…
Հաղթելու ենք դաժան ու ստոր թշնամուն ու հաղթելու ենք՝ առողջ »։

««Էրեբունի» բժշկական կենտրոնի պրոֆեսիոնալ թիմի ղեկավարը՝ Միքայել Մանուկյանը, առաջնագծում է եղել առաջին օրերից․․ Վստահ եղեք, առողջապահական համակարգը պայքարում է ու բազմաթիվ աներևակայելի հաղթանականեր է գրանցում
Հ․Գ․ Բազմաթիվ անգամներ բժիշկ Մանուկյանի հետ միասին եղել ենք վիրահատարանում․․․ Թերևս չէի մտածի, որ միասին կլինենք նաև ռմբակոծության տակ․․․
Հաղթելու ենք՝ առողջ ու ուժեղ»։

«Բժիշկ Մարտիրոսյանն առաջնագծում է՝ իր 2 զավակների հետ․․․
Հաղթում ենք թշնամուն՝ առողջ ու ուժեղ»։