Թուրքիան ուզում է ակտիվացնել իր գործունեությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործում, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլյութ Չավուշօղլուն։

«Մենք պետք է աշխատենք Ռուսաստանի հետ, մենք ուզում ենք համագործակցել։ Թուրքիան ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ է, բայց հարցի լուծմամբ զբաղվել է համանախագահների եռյակը՝ Ռուսաստան, Ֆրանսիա և ԱՄՆ։ Ճիշտ է, 30 տարվա ընթացքում ՄԽ-ը ոչ մի քայլ չի արել այս հակամարտության լուծման համար ու ցույց է տվել իր չկայացածությունը։ Թուրքիան ուզում է ակտիվացնել իր մասնակցությունը ղարաբաղյան հակամարտության լուծման գործում և լինել Մինսկի խմբի համանախագահ։ Ընդհանուր առմամբ, Թուրքիայի մասնակցությունն այս հարցի լուծմանը կարող է լինել կամ երկկողմ, կամ էլ բազմակողմ ձևաչափով», ասել է Չավուշօղլուն թուրքական TRT հեռուստաալիքին տված հարցազրույցում։