ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության «Ճանապարհային դեպարտամենտ» ՊՈԱԿ-ը տեղեկացնում է, որ հոկտեմբերի 6-ի ժամը 19:00-ի դրությամբ, Գորիսի, Կապանի, Մեղրիի և Ճամբարակի տարածաշրջաններում անձրև է տեղում:

Դիլիջանի ոլորաններում 20 մետր տեսանելիությամբ, Սիսիանի և Գորիսի տարածաշրջաններում՝ 15-50 մետր տեսանելիությամբ մառախուղ է:

ՏԿԵ նախարարությունը վարորդներին հորդորում է լինել զգոն և պահպանել անվտանգ երթևեկության կանոնները։