Գերմանական դատարանը բուժեղբորը մեղավոր է ճանաչել տարեց պացիենտների երեք սպանությունների մեջ եւ նրան դատապարտել է ցմահ ազատազրկման:

38-ամյա մեղադրյալ, Լեհաստանի քաղաքացի Գժեգոժ Ստանիսլավ Վոլշտեյնը ձերբակալվել է 2018թ.։

Դատախազությունը նրան մեղադրել է վեց պացիենտների սպանության մեջ, բայց ավելի ուշ խոստովանել է, որ ոչ բոլոր մահերը կարելի է վերջնականապես նրան վերագրել: Վոլշտեյնը, ով, որպես դիաբետիկ, հասանելիություն է ունեցել ինսուլինին, դատարանում իր սպանությունները որակել է «վայրագ»:

Դատավորները նրան մեղավոր են ճանաչել նաեւ սպանության փորձի, կողոպուտի մեջ, որը հանգեցրել է մահվան:

Այս դեպքը նման է գերմանացի բուժքույր Նիլս Հյոգելի գործին, ով անցյալ տարի ցմահ ազատազրկման էր դատապարտվել 85 հիվանդի սրտի կանգով կանխամտածված սպանության համար: