Արցախում մարտական գործողությունների հետևանքով զոհված ժամկետային զինծառայող Սամվել Մելքոնյանը Հրազդանի Քաղսի գյուղից էր: Սամվել Մելքոնյանը ծառայության էր անցել 2018 թվականին, և 3 ամսից, հայրենիքի առաջ պարտքը կատարած, պետք է տուն վերադառնար. «Սամը շատ-շատ բարի, ազնիվ տղա էր, հանգիստ բնավորություն ուներ, ընկերասեր էր մեր Սամը, ժպիտը միշտ դեմքին էր: Եթե ինքը դասի չգար, մեր օրը կամ չէր անցնում, կամ ահավոր վատ էր անցնում»,- այս մասին ԼՈՒՐԵՐ.com-ի հետ զրույցում ասաց Սամվելի դասընկերուհին:

Վերջինս նշեց, որ Սամվելն ունի մեկ եղբայր և մեկ քույր՝ Սամվելը ավագն էր:

Դասընկերուհին մեզ հետ զրույցում հիշեց նաև իրենց ունեցած վերջին հեռախոսազրույցը. «Վերջին անգամ մի քանի ամիս առաջ էինք խոսել, ասեց՝ վերջացնեմ, գամ՝ դասարանով հավաքվենք»,- եզրափակեց նա: