Իսրայելի նախագահ Ռեուվեն Ռիվլինը Հայաստանի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հետ։ Այս մասին հայտնում է Jerusalem Post-ը։

Իսրայելի նախագահն ափսոսանք է հայտնել հակամարտության բռնկման ու երկու կողմերից զոհերի կապակցությամբ։ Նա ասել է, որ Իսրայելը երկար տարիների հարաբերություններ ունի Ադրբեջանի հետ, և այդ համագործակցությունն ուղղված չէ որևէ կողմի դեմ։ Նա ընդգծել է, որ Իսրայելը շահագրգռված է Հայաստանի հետ հարաբերությունների զարգացմամբ ու պատրաստ է աջակցել մարդասիրական մակարդակում։

Ռիվլինն ասել է, որ իր երկիրը ողջունում է Հայաստանի դեսպանատան բացումն Իսրայելում և հույս է հայտնել, որ Հայաստանի դեսպանը շուտով կվերադառնա։