Առավոտյան հակառակորդը լայնծավալ հարաձակում է սկսել հարավային ուղղությամբ, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ Պն ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Հակառակորդը սկսել է հրթիռակոծել Ստեփանակերտ քաղաքը, այս պահին տուժածների մասին ճշգրտումներ են կատարվում», — ասաց նա։

Հովհաննիսյանը նշեց, որ գիշերը համեմատաբար հանգիստ է եղել, բայց վաղ առավոտյան ամեն ինչ սկսել է սաստկանալ։

ՊՆ ներկայցուցիչը հայտարարեց՝ լիովին ապատեղեկատվություն է ադրբեջանական կողմի հայտարարությունը, թե Հայաստանից հրթիռակոծվում են ադրբեջանական նշանակետերը։

«Մենք հայտարարեցինք, որ դա լիովին ապատեղեկատվություն է։ Տարածված տեսանյութը որևէ բան չի հաստատում, թե որտեղից է հրթիռային արձակումը ու դեռ հարց է՝ Հայաստանի հատվածից է, Արցախից, թե, ընդհանրապես, այլ պատերազմի մասին է տեսանյութը», — նշեց Հովհաննիսյանը: