Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը և ԵՄ արտաքին և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Ժոզեպ Բորելը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը:

Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Ադրբեջանի ԱԳՆ-ին:

«Կողմերը կարծիքներ են փոխանակել տարածաշրջանում ստեղծված իրավիճակի վերաբերյալ, նախարարը տեղեկացրել է վերջին սրացումների մասին»,- ասվում է հաղորդագրությունում:

Բորելը նշել է, որ լարվածության սրացումը լուրջ անհանգստություն է առաջացնում: