ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը վերադառնում է Ստեփանակերտից Երևան։

«Մեր 18֊20 տարեկանները հրաշքներ են գործում։ Ու անասելի պինդ են։ Աշխարհի ամենապինդ բանակներից մեկը։ Մատակարարումներն ապահովվում են», — Facebook-ի իր էջում գրել է Միրզոյանը։

Նա նշել է, որ միջազգային ընդգծված համակրանքն ակնհայտ է։

«Վստահ եմ՝ մեր բարեկամները և առաջին հերթին Ռուսաստանը տարածաշրջանային անվտանգության ապահովման գործում իր դերը կկատարի, այդ թվում և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում», — գրել է Միրզոյանը։