Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Թուրքիան պետք է ներկա լինի ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

«Թուրքիան պետք է պարտադիր ներկա լինի հակամարտության խաղաղ կարգավորման հետագա գործընթացին։ Թուրքիան կարևոր խաղացող է տարածաշրջանում, Ադրբեջանի հարևանը, Հայաստանի հարևանը։ Հետագայում խաղաղ գործընթացը,- իսկ այն կգա,- Թուրքիայի դերը, Իմ կարծիքով, շատ կարևոր կլինի», — թուրքական TRT Haber հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է Ալիևը։