irakanum.am-ի ունեցած տեղեկություններով ՀՀ նախկին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը, ով մի քանի ամիս է Մոսկվայում էր, նախօրեին վերադարձել է Հայաստան:
Մենք փորձեցինք սույն տեղեկատվությունը ճշտել իրենից` Օսիպյանից: Վերջինս մեզ հետ զրույցում հաստատեց սույն տեղեկատվությունը:
«Այո ես Հայաստանում եմ։ Հայրենիքի պաշտպանությունը վեր է ամեն ինչից: Պատրաստ եմ իմ հնարավորություւների սահմանում կանգնել հայ զինվորի, հայկական բանակի կողքին»,- ասաց Օսիպյանը:
Նա այս պահին առաջնագծում կռվող հայ քաջորդիներին մաղթեց ուժ, տոկունություն, վստահաբար ընդգծելով, որ հաղթանակը մերն է լինելու: