Վրաստանում վերջին օրը կորոնավիրուսով վարակման հայտնաբերված դեպքերի թիվն ավելացել Է 554-ով: StopCov պաշտոնական կայքի տվյալներով՝ երկրում վարակվածների ընդհանուր քանակը կազմում Է 8 118:

Դրա հետ մեկտեղ վերջին 24 ժամում քովիդ-կլինկաներից դուրս Է գրվել 252 մարդ, համավարակի սկզբից ի վեր բուժվել Է 4 244 հիվանդ: Մեկ օրում մահացել Է երկու հիվանդ, եւ ներկայումս կորոնավիրուսի զոհերի ընդհանուր թիվը հասնում Է 50-ի: Վրաստանում կորոնավիրուսի առաջին դեպքն արձանագրվել Է փետրվարի 26-ին, հաղորդել Է Sputnik-ը: